Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում դրես-կոդ է սահմանվել

  • 08/09/2020

tert.am

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում, որն այս ամառ մզկիթի է վերածվել, պահանջում են հատուկ դրես-կոդ պահպանել: Այս մասին տեղեկացնում է euromag.ru կայքը:

Չնայած որ յուրաքանչյուրը կարող է տաճար այցելել այն օրերին, երբ նամազ չի իրականացվում, զբոսաշրջիկները պետք է համապատասխան հագնվեն: Միանգամյա օգտագործման թաշկինակներ և խալաթներ, որոնց արժեքը 25 լիրա է, կարելի է գնել մուտքի մոտ: Անվտանգության աշխատակիցները վերահսկում են դրես-կոդի պահպանումը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537թթ․՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:

Ամբողջական տեքստ