Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ հայ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՏԻՐԱՏՈՒՐ քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆԸ գրում է.
«Հայ Առաքելական Եկեղեցու Օծյալ Հայրապետի դեմ ամեն մի հերյուրանք ու չարաբանություն վիրավորանք է ողջ եկեղեցու դեմ։ Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ ու չի գործում կուսակցությունների կանոններով։ Եկեղեցին աստվածակերտ մարմին է, որը գործել, գործում ու գործելու է Սուրբ Հոգու ներգործությամբ։ Եկեղեցու Օծյալ Հայրապետը քաղաքական գործիչ չէ, որ վախենա քաղաքական իշխանություններից, նրա Իշխանությունը աստվածային ու երկնային է, իսկ այդ իշխանությունը նրան փոխանցելու համար, նրան ընտրում է ոչ թե Հայաստանի բնակչության, այլ աշխարհասփյուռ համայն հայ առաքելական ընտրյալ ու օրինավոր պատվիրակությունը։ Ահա հայոց մեծամասնությունը։ Իսկ հայոց մեծամասնության անունից, ոչ ոք իրավունք ունի խոսելու, բայց միայն այն, ում այդ հայությունը ընտրել է, եւ դա մեր եկեղեցու Հայրապետն է։