ՌԴ-ում Հայ առաքելական եկեղեցու թեմը սատարել է ֆին պատգամավորին, ում մեղադրում են համասեռամոլների մասին խոսքերի համար

  • 11/11/2021

news.am

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմը սատարել է Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորին, որը մեղադրվում է սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին վիրավորելու համար։ Այս մասին ասվում է Քրիստոնեական միջկրոնական խորհրդատվական կոմիտեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի կայքում։

«Մենք աջակցում ենք այն քրիստոնյաներին, ովքեր, չնայած լիբերալիզմի ուժգնացմանը, հավատարիմ են իրենց հավատքի ավանդական սկզբունքներին եւ չեն հրաժարվում աստվածաշնչյան բարոյական արժեքները պաշտպանելուց: Մենք միանում ենք բոլոր եղբայրներին եւ քույրերին, ովքեր հաստատապես պաշտպանում են ավետարանի ճշմարտությունը եւ չեն կորցնում հույսը, որ բանականությունը կհաղթի ժամանակակից համաշխարհային հանրությունում, եւ կհաղթի արդարությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ամբողջական տեքստ