Սա քստմնելիություն Է, անպաշտպան մարդու նկատմամբ ո՞նց կարող ես այդպես վարվել

  • 17/04/2024
  • Կորյուն Սիմոնյան

hraparak.am

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարված խոշտանգման ահասարսուռ դեպքին, և պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կարծում՝ դա իշխանության կողմի՞ց է կազմակերպված, պատասխանեց․

«Իհարկե իշխանությունների կողմից պետք է եղած լինի, այդ նույն ձևի բան է, ինչը պատահել էր իմ ընտանիքի հետ։ Իմ եղբորորոդու հետ նույն ձևով, իբրև թյուրիմացաբար, ծեծել էին, խոշտանգել էին, ինչպես այս դեպքում է։ Իրենց ձեռագիրն է։ Ես զարմանում եմ, ոչ թե հրաման տվողի վրա, այլ հրաման կատարողի վրա։ Իրենք եթե դիմակավորված են, իրենց թվում է, որ չպիտի՞ բացահայտվեն։ Դա անմարդակային բան է, բայց իրենց հարիր է։ Այսինքն՝ ինչ քստմնելի բան կա, այս մարդիկ ընդունակ են, ցանկացած քստմնելի արարքի, այդ բառի ամբողջական իմաստով՝ հայրենադավությունից, դավաճանությունից, ազգադավությունից բռնած, ցանկացած քստմնելի արարքի իրենք ունակ են, ոչ մի բան չկա զարմանալու։ Ես իմ եղբորորդու պարագայում էլ եմ ասել․ ես կարող եմ ընդունել, որ ինքը գուցե ինչ-որ բան սխալ է արել,  գուցե հանցագործություն է արել, բայց հանցագործի նկատմամբ էլ իրավունք չունես այդպես վարվել իբրևէ պետական պաշտոնյա, իբրև ոստիկանություն այդ իրավունքը չունես։ Խուլիգանության մե՞ջ եք մեղադրում, մեղադրեք, բռնել-տարե՞լ եք, տարեք, բանտարկե՞լ եք, բանտարկեք, դատո՞ւմ եք՝ դատեք․․․ ես դրան դեմ չեմ, չեմ էլ կարող լինել։

Ամբողջական տեքստ