Սուրբ Հարության տոնին դուրս կբերվի Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը

  • 11/04/2020

tert.am

Ապրիլի 12-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնին, Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօրհնի մեր հայրենիքը և աշխարհասփյուռ ժողովրդին: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Սուրբ Պատարագի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ժամը 10:30-ին՝

– Հայաստանի հանրային հեռուստատեսության 1-ին ալիքով,
– Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջերում,
– «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով և պաշտոնական էջերում: