Սուրբ Սարգիս եկեղեցում սուրբ պատարագին մասնակցել է նախագահը

  • 27/01/2018

news.am

Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր` հունվարի 27-ին, տոնական պատարագ մատուցվեց` նվիրված Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների հիշատակին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պատարագին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատարագին մասնակցել են նաեւ զինվորականներ:

Պատարագը մատուցվել է Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ:

Ամբողջական տեքստ