Վեհափառն Արցախի թեմին հորդորել է բարձրաձայնել արցախցիների իրավունքների ապահովման հարցը

  • 09/04/2024

armeniatoday.news

Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի թեմի թեմական խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և հորդորել է շարունակել բարձրաձայնել արցախցիների իրավունքների ապահովման հարցը, տեղեկացնում է Մայր Աթոռի լրատվության բաժինը։

Հանդիպմանը քննարկվել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական կացության և բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերին։ «Հայոց Հայրապետը հորդորել է թեմակալ առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին, որպեսզի շարունակեն Մայր Աթոռի համապատասխան կառույցների և սփյուռքի թեմերի հետ համագործակցաբար հնարավոր բոլոր միջոցները գործադրել միջազգային ու միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների ապահովման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները»,- ասված է հաղորդագրությունում։

Ամբողջական տեքստ