Տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի. Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը

  • 08/09/2017

tert.am

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հրավերով կայացել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռից, եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին:

Ներկայացնում ենք, կաթողիկոսի խոսքն ամբողջությամբ:

«Ձերդ Սրբություն, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարք,

Հարգարժան շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադե, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ,

Ողջունում ենք Ձեզ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հերթական այս հանդիպմանը, որը հնարավոր դարձավ մեր հոգևոր եղբայր ի Քրիստոս Կիրիլ պատրիարքի միջնորդական հետևողական ջանքերի շնորհիվ: Վեց տարի է անցել այս ձևաչափով մեր վերջին հանդիպումից, որը տեղի ունեցավ Երևանում 2011 թ. նոյեմբերին՝ գումարված ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության ժողովի առիթով:

Ամբողջական տեքստ