Տեր Եսայի քահանա. Կեղծ օրակարգ ու չարամտություն

  • 17/04/2019

panorama.am

Վերջին շրջանում պարբերաբար շրջանառվում են արտահայտություններ, որոնք, իբր, արված են հայ հոգևորականների կողմից։ Մասնավորապես՝ ով է հայ, ով հայ չէ, ով է մարդ, ով մարդ չէ։ Panorama.am-ի հետ զրույցում Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը նման խոսակցությունների, նման աղմուկի ամենահիմնական պատճառը համարում է չարամտությունը, եկեղեցու հանգամանքը, առաքելությունը հայ ժողովրդի կյանքում ստվերելը։

«Գիտեմ մարդկանց, ովքեր չարախանդում են, խեղաթյուրում են իրականությունը, հոգևորականների ասածը, աղմուկ են բարձացում, որ գիտես՝ այս ինչ հոգևորականը, եկեղեցին ասում է՝ դու հայ չես, եթե մկրտված չես, շատ լավ իմանալով եկեղեցու դիրքորոշումը, որ այդպես չէ։ Դիտավորյալ տարածում են սուտ ինֆորմացիա, փորձում են մեր հասարակության մեջ ստվերել եկեղեցու առաքելությունը, հեղինակությունը։ Մարդիկ կան իրենց մասնագետ են հռչակում, բայց իրականում որևէ կապ չունեն հայ ժողովրդի, հայ պատմության հետ ու իրենց «հեղինակավոր» կարծիք արտահայտելու իրավունք են վերապահում։ Դա ընդամենը տգիտության դրսևորում է»,- ասաց տեր Եսային։

panorama.am