«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
-Պարոն Էստուկյան, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը, հույս էիք հայտնում, որ տեղի կունենա դեկտեմբերին, մտել է փակուղի։ Ի՞նչ հնարավոր լուծումներ եք տեսնում, ի՞նչ է հնարավոր անել այս փուլում:
-Իսկապես այս պահին պատրիարքի ընտրությունները գտնվում են փակուղային վիճակում: Անելու բան չկա, մի կողմից դեռ պետությունից պատասխան է սպասվում, մյուս կողմից՝ ճնշում է գործադրվում, որ տեղապահը հրաժարվի իր պարտականություններից և նոր տեղապահի ընտրություն լինի, և Արամ սրբազանը տեղապահ ընտրվի, որպեսզի ընթացքը շարունակվի: Սա ընդունելի առաջարկ չէ: