Քրիստոսի գերեզմանից հայ եւ հույն հոգեւորականները դուրս հանեցին սուրբ կրակը (վիդեո)

  • 18/04/2020

news.am

Երուսաղեմում Հարության տաճարում Քրիստոսի գերեզմանում հայ եւ հույն հոգեւորականների աղոթքի վերջում դուրս են հանել սուրբ կրակը։

Այս տարի Լուսահանման արարողությունը տեղի է ունենում առանց հավատացյալների։ Ներկա են միայն հոգեւորականները եւ ոստիկանները։

Նշենք, որ այսօր երեկոյան Երուսաղեմում տեղի կունենա Ճրագալույցի պատարագ, իսկ վաղ առավոտյան արդեն Սուրբ Հարության պատարագը։

Երուսաղեմում հայկական եկեղեցին տոները նշում է հին տոմարով։