Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասում տիրող լարված իրավիճակով

  • 16/11/2023

armeniasputnik.am

Ֆրանսիան հանդես է եկել տեղի բնակիչների վրա ճնշումներն անհապաղ դադարեցնելու օգտին։

Ֆրանսիան խորը մտահոգությամբ հետևում է Հին քաղաքի հայկական թաղամասում առկա լարված իրավիճակին։ Այս մասին հայտնում է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը։
Նոյեմբերի 15-ին այդ թաղամասում հերթական բախումն է տեղի ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների և ոստիկանության միջև։ Ոստիկանությունը չորս հայի է ձերբակալել, այդ թվում՝ մեկ անչափահասի։ Նրանց ազատ են արձակել կեսգիշերն անց։
«Ֆրանսիան խորը մտահոգությամբ հետևում է Հին քաղաքի հայկական թաղամասում պահպանվող լարվածությանը, որտեղ իսրայելցիները ճնշում են գործադրում բնակիչների վրա», – ասվում է X սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ամբողջական տեքստ