1471 թվականի «հրաշագործ» Ավետարանը հանգրվանել է Մատենադարանում

  • 18/07/2017

mediamax.am

Երեւան: Մեդիամաքս: «Հրաշափառ», «հրաշագործ» անունով ու զորությամբ հայտնի 15-րդ դարի ձեռագիր Ավետարանը մոտ մեկ դար Դադայան ընտանիքի նվիրական սրբությունն է: Երկար ճանապարհ անցած սուրբ գիրքը 100 տարի անց նորից վերադարձել է Հայաստան, այս անգամ՝ ընդմիշտ:

Հրայր Դադայանը եւ Հռիփսիմե Դադայան-Բարնակյանը արժեքավոր ձեռագիրն այսօր հանձնել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին:

Դադայանները 1918 թվականին Խարբերդից գաղթել են Երեւան: Ընտանիքի գլխավորը 6 եղբայրներից ավագի կինը՝ Եղսան էր: Երեւանի հիվանդանոցներից մեկում նա ծանոթանում է մի հիվանդ մարդու հետ, որի անունն ընտանիքի անդամները չեն հիշում: Նա Եղսայից մի վերմակ է խնդրել, որովհետեւ մրսում էր եւ ջերմում: Որպես վստահելի եւ հավատացյալ կնոջ՝ հիվանդը նրան է հանձնել զորավոր Ավետարանը՝ խնդրելով ապահով պահել, մինչեւ կառողջանա: Ցավոք, մահացել է:

Ամբողջական տեքստ