Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման մարմինների և կրոնական կազմակերպությունների փոխհարաբերությունների մասին

  • 03/05/2013

Համարը N 498 Տեսակը Մայր
Տիպը Որոշում Կարգավիճակը Գործում է
Սկզբնաղբյուրը Ընդունման վայրը Երևան
Ընդունող մարմինը ՀՀ Վարչապետ Ընդունման ամսաթիվը 20.08.1999
Ստորագրող մարմինը ՀՀ Վարչապետ Ստորագրման ամսաթիվը 20.08.1999
Վավերացնող մարմինը Վավերացման ամսաթիվը
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 09.09.1999 Ուժը կորցնելու ամսաթիվը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 օգոստոսի 1999 թվականի N 498
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործող կրոնական կազմակերպությունների հետ պետական, տարածքային կառավարման մարմինների գործունեությունը հստակեցնելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) կրոնական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու բանակցությունները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի հետ.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհուրդ ներկայացնել համապատասխան տեղեկություններ կրոնական կազմակերպությունների հետ 1998 թվականի և 1999 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրագործված և առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերի մասին:

2. Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդին` մեկամսյա ժամկետում`
ա) Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, մարզպետներից և Երևանի քաղաքապետից ստացված տեղեկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն կրոնական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի նոր կանոնադրությունն ու կառուցվածքը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Վ. Սարգսյան