Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Ալլահշուքյուր Փաշազադեն կքննարկեն տարածաշրջանում խաղաղության վերահաստատման հարցը. Տեր Վահրամ

  • 05/09/2017

armchurch.info

Հոգևոր առաջնորդների յուրաքանչյուր հանդիպում միտված է խաղաղության շուտափույթ վերահաստատմանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 8-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպմանը Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ:

Տեր Վահրամն ընդգծեց, որ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման նպատակը մեկն է՝ քննարկել տարածաշրջանային խնդիրները և խաղաղության վերահաստատման հարցը:

«Ուղերձը մեկն է՝ խաղաղության անհրաժեշտությունը, տարածաշրջանի լիաժեք զարգացումը և ժողովրդի համերաշխ գոյակցությունը տարաշածարջանում: Նույնն է նաև հանդիպման օրակարգը», – նշեց նա:

Ամբողջական տեքստ