hraparak.am
Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանգստյան օրերին մի քննարկման է մասնակցել, որը ԳԱԼԱ TV-ն հեռարձակել է, եւ լայն լսարան է այն դիտել։ Սրբազանը բավական հետաքրքիր հայտարարություններ է արել, իր իսկ բառերով ասած՝ «տալով հայերի ախտորոշումը»։ Բարձրաստիճան հոգեւորականը, ով մշտապես աչքի է ընկել իր քննադատական, համընդհանուր տեսակետներից տարբերվող կարծիքներով, իսկ վերջին տարիներին գործող իշխանություններին ամենասուր քննադատողներից է, որի համար էլ հաճախ թիրախավորվում է սոցցանցային հարթակներում, ըստ էության, ներկայացրել է հայ ժողովրդի համար ինքնաքննադատության, ինքնաքննության «մաստեր կլաս»՝ ներկայացնելով, ըստ իր պատկերացրածի, այն բոլոր թերությունները, որոնք առկա են այսօր հայաստանյան մեր հանրության կյանքում՝ լինի քաղաքական իրականության մեջ կամ հասարակական կյանքում։