Հունվարի 10-ի երեկոյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Անթիլիասի Մայրավանքի իր գրասենյակում ընդունեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև Սփյուռքի Նախարարության Լրագրողների Համակարգող Խորհրդի նախագահ և Սփյուռքի Նախարարության Հասարակական Խորհրդի անդամ՝ Շահան Գանտահարեանը։
Զարուհի Փոստանջյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց իր տեսակետներն ու մտահոգությունները, որոնք առնչվում են Հայաստանի ներկա ու առաջիկա քաղաքական և տնտեսական կյանքին, հատկապես անդրադառնալով Սփյուռքի հայության ավելի գործոն դերակատարության անհրաժեշտությանը՝ Հայաստանի Հանրապետության հզորացման աշխատանքներում։