Արցախի թեմակալ առաջնորդը հանդիպում է ունեցել Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարի հետ

  • 11/01/2023

hraparak.am

Հունվարի 10-ին Արցախի թեմակալ առաջնորդը հանդիպում է ունեցել Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլաս Ֆլյորի և նրա տեղակալ Ռոման Շահրամանյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՍԵ Արցախի թեմի ֆեյսբուքյան էջից։

Քննարկման թեման Արցախում տիրող ներկայիս իրավիճակն էր: Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունն է բերել և իր երախտագիտությունը հայտնել Արցախում այդպիսի կարևոր առաքելության իրականացման համար՝ մասնավորապես ընդգծելով այն փաստը, որ այսօրվա ծանր իրավիճակում ԿԽՄԿ-ն հաղթահարելով որոշ խոչընդոտներ կարողանում է հումանիտար առաքելություն իրականացնել Արցախում:

Ամբողջական տեքստ