sputniknews.ru
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում բացվել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի գրասենյակը։
Արցախի թեմը պսակադրություններից ու մկրտություններից հետո արցախցիներին կտրամադրի վկայականներ։ Այս մասին Արցախի հեռուստատեսության եթերում ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես արքեպիսկոպոս Աբրահամյանը։
«Մեզ համար պարտադիր է, որ այն արցախցին, որը Սուրբ եկեղեցու կանոններով է մկրտված և ամուսնացած, ստանա վկայական»,- ասել է Արցախի թեմի առաջնորդը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում բացվել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի գրասենյակը։
Նոր կառույցը ստեղծվել է արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցերը բարձրացնելու համար։ Գրասենյակը ձևավորվել է թեմի բարեկամների աջակցությամբ և կոչված է որակական նոր մակարդակով մշակելու և ներկայացնելու արցախահայերի ամենահրատապ խնդիրները։