Գարեգին 2-րդը պարգեւատրվել է Կիրիլ պատրիարքի կողմից

  • 12/10/2021

hraparak.am

Այսօր, ինչպես հայտնի է Դանիլովյան վանքում տեղի է ունեցել Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հանդիպումը։ Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի հրապարակած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Կիրիլ պատրիարքը Գարեգին 2-րդին պարգեւատրել է «Փառքի եւ պատվի» 1-ին աստիճանի Ռուս եկեղեցու պատվո բարձր շքանշանով, ի նշանանավորումն Հայ Առաքելական եկեղեցու եւ Մոսկվայի պատրիարքարանի միջեւ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման եւ ի պատիվ կաթողիկոսի ծննդյան 70-ամյակի։