Գուցե Հռոմի պապի՞ն էլ արգելեք քաղաքականությամբ զբաղվել

  • 25/01/2024
  • Գենադի Մնացականյան

hraparak.am

Իշխող կուսակցության ներկայացուցիչներից հաճախ ենք լսում այն թյուր միտքը, թե հոգեւորականները քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունեն, որը հիմնավորում են եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու հանգամանքով։ Բայց պետության հիմնական գործառույթն է` ապահովել իր քաղաքացիների մտավոր, ֆիզիկական եւ հոգեւոր անվտանգությունը։ Բոլորս էլ երջանիկ կլինեինք, եթե այդ գործառույթներն իրականացվեին թեկուզեւ շատ դանդաղ, բայց, ցավոք սրտի, պետությունը դժվարանում է այդ գործում։ Հիմա ի՞նչ պետք է անի Եկեղեցին այս պարագայում։ Կարծում եք՝ իշխանավորները, որոնք պնդում են, որ Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, կասեի՞ն նույնը, եթե Եկեղեցին ոչ թե քննադատեր նրանց, այլ գովաբաներ: Իհարկե` ոչ, հակառակը` կասեին. եկեղեցին հո միայն ազգի ծիսական, հոգեւոր-դաստիարակչական գործերով չպիտի՞ զբաղվի, պետք է մտահոգվի նաեւ ազգի բարեկեցիկ ու անվտանգ կյանքով։ Հիմա հակառակ պատկերն ունենք։

Ամբողջ կյանքն է քաղաքականություն։ Ինչո՞ւ եք զարմանում կամ զայրանում այն բանի վրա, որ հոգեւորականությունը` ի դեմս Վեհափառի, պաշտպան է կանգնում իր հոգեւոր զավակներին, իր ծխի անդամներին, վերջապես` իր ժողովրդին։ Մեր բոլոր կաթողիկոսներն ու Եկեղեցու հայրերը, սկսած Գրիգոր Լուսավորչից, առանց դույզն-ինչ թերանալու իրենց հոգեւոր գործառույթներում, հարկ եղած ժամանակ զբաղվել են քաղաքականությամբ, որեւէ մեկը կհանդգնե՞ր Ներսես Շնորհալուն, Ներսես Լամբրոնացուն, Ներսես Աշտարակեցուն, Խրիմյան Հայրիկին կամ Վազգեն Առաջինին ու Գարեգին Առաջինին արգելել՝ զբաղվելու քաղաքականությամբ, կամ ի՞նչ է նշանակում՝ չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, իսկ գուցե Հռոմի պապի՞ն էլ արգելեք քաղաքականությամբ զբաղվել։

Ամբողջական տեքստ