Արցախի թեմի առաջնորդը նշում է, որ յուրաքանչյուրը պետք է անի հնարավորը, որպեսզի Արցախում խաղաղություն լինի։
Այս ռազմական գործողությունները տարբերվում են մյուսներից, քանի որ նախ Ադրբեջանի կիրառած զինատեսակների քանակն է ընդլայնվել, ինչպես նաև խաղի մեջ է ոչ միայն Ադրբեջանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։