Եկեղեցին ոչ միայն մարդասիրություն էր առաջարկում, այլ հետաքրքիր փրկություն

  • 16/04/2020

iravunk.com

Գործող իշխանություններն, իսկապես, ծանր նշաձող են վերցրել։ Ցավալիորեն արձանագրել է պետք, որ վերջին մի քանի օրերին իշխանության որոշ ներկայացուցիչներ եւ հանրային գործիչներ ակնհայտ անհարգալից վերաբերմունք են ցույց տալիս Հայ Եկեղեցու եւ նրա ազգընտիր առաջնորդի հանդեպ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նման քայլերը վտանգավոր հետեւանք են ունենում ` թողնելով ծանր հետքեր ապագայի գործունեության եւ կառուցողական ընթացքի վրա։ Փաստացի օրվա իշխանությունը որոշակի տաբուներ ունի եւ դրան չենթարկվողները դառնում են հակաիշխանականներ եւ պիտակավորվում ամենածանր պիտակներով։ Բոլորի վրա անհասկանալի «կոմպրամատները» զգուշացնող ազդանշան են, թե բա երբեք մի մոտեցեք այդ արգելքին։ Այսպես կոչված, ամենամեծ տաբուն իշխանականների համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Թերեւս մինչեւ հիմա հանրությունն այդպես էլ չի հասկանում՝ ինչու բանտարկվեց Քոչարյանը, այլ ոչ թե, ասենք, Տեր-Պետրոսյանը։ Թեպետ այլեւս պարզից էլ պարզ է՝ անձնական վենդետան դրսեւորվում է ընտրողաբար մարդկանց նստացնելով եւ ազատությունից զրկելու հանգամանքով: Ու սա կոչվում է այսօր քաղաքականություն։

Ամբողջական տեքստ