Կուզենայի, որ Փաշինյանը սա լավ իմանար՝ Հայոց պատմության ընթացքում Հայ առաքելական եկեղեցին միշտ էլ զորավիգ է եղել ժողովրդին, ընդհուպ՝ պետության ֆունկցիան ստանձնել, երբ կորցրել ենք մեր պետականությունը աշխարհիկ իշխանությունների անճարակության, սխալ որոշումների, ներքին երկպառակության կամ մեկ այլ պատճառով: Իսկ թե ինչու պետք է Փաշինյանը սա լավ իմանա, կարծում եմ` արդեն գլխի ընկաք: Ուզում եմ ասել, որ Փաշինյանին քշելու պարագայում, մինչ նոր իշխանություն ընտրելը, հայ ժողովուրդը, ի դեմս ՀԱԵ-ի, ունի իր այլընտրանքը, ավելին ասեմ՝ պատրաստի այլընտրանք ՀՀ գործող իշխանություններին: Փաշինյանը կարող է հանգիստ նստել տեղը, ինքն անփոխարինելի չէ, ու մանավանդ այնպես էլ չէ, որ հենց իրեն քշեն, «իմեննը» Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանն են հետ գալու: Եվ ուրեմն՝ Փաշինյանի երևակայությանը մի քիչ վառ գույներ խառնելը չէր խանգարի: