Թակարդ՝ Նիկոլի անձնական տարածքում

  • 04/10/2022
  • Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

Որ բանակցային ողջ ինֆորմացիային Նիկոլն էր տիրապետում ու իր շատ նեղ շրջապատը՝ հենց այնպես չակնարկեց Առաջին նախագահը։ Դա մի թակարդ էր, որ լարեց Նիկոլ Փաշինյանի անձնական տարածքում։ Փորձառու մասնագետի կողմից թակարդի լարումը անհնար էր որ «զոհին չբռնի»։ Շատ չուշացավ։ Նիկոլ Փաշինյանի անձնական թերթն այսօր հնչեցրեց այն, ինչին տիրապետում էր Նիկոլ Փաշինյանը։ «Հայկական ժամանակ» թերթը հրապարակեց հավաստի աղբյուրից տեղեկություններ այն մասին, թե որոնք են Ադրբեջանի պայմանները Հայաստանի հետ խաղաղությունը կնքելու համար։

Նիկոլը թակարդն ընկավ հենց իր անձնական տարածքում։ Ընտանեկան թերթի միջոցով տեղեկացրեց այն, ինչին տիրապետում էր։ Ու քանի որ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը այս չորս տարվա ընթացքում երբևէ չի տարբերվել ադրբեջանական դիրքորոշումից, ակնհայտ է, որ դա նաև հայկական կողմի դիրքորոշումն է։ Եթե տարբեր նախագիծ լիներ, հայկական կողմը որոշակի մանրամասներ կբացահայտեր։ Եթե տարբեր դիրքորոշում լիներ, Նիկոլ Փաշինյանը դրանք կներկայացներ վեհափառին ու երեք նախագահներին՝ ընդհանուր հայտարարի գալու։ Առաջին նախագահը նշում է, որ «նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում»։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին արմատից է «քոքահան անելու»՝ միայն Արցախով ու Հայաստանով չենք պրծնելու։

Ամբողջական տեքստ