Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսո Հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան–Թուրքիա խաղին

  • 13/01/2023

iravunk.com

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահը այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան եւ շնորհավորել հայերի Սուրբ Ծնունդը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Պոլսո Հայոց պատրիարքարան են այցելել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամները փոխնախագահի գլխավորությամբ։ Այցի ընթացքում Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուն Հայոց պատրիարքին հրավիրել է մարտի 25–ին կայանալիք Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը, ինչպես նաեւ նվիրել Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի մարզահագուստ։

Հյուրերը այցի ընթացքում շնորհավորել են Պատրիարք հոր եւ հայ համայնքի Սուրբ Ծնունդը։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների հետ պատրիարքարան է այցելել նաեւ Ստամբուլի Luys TV–ի ղեկավար Արամ Քուրանը։