Ինչպիսի բառապաշար օգտագործում է իշխանությունը, նույնպիսի՝ հասարակությունը

  • 07/02/2024
  • Հայկ Գևորգյան

hraparak.am

«Հրապարակի» զրուցակիցը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է:

– Սրբազան, Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանն օրերս Գյումրիում կայացած մի հանդիպման ժամանակ ասել էր, որ հայ ժողովուրդը վատ ժողովուրդ է, հիվանդ ժողովուրդ է` խուսափում է բանակում ծառայելուց, այլ նեգատիվ դրսեւորումներ ունի, նախ պետք է ժողովուրդն իր հիվանդությունն ախտորոշի, որ դրա դեմ պայքարի: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ ժողովուրդ է հայ ժողովուրդը, ինչո՞վ է տարբերվում մյուս ժողովուրդներից` լավ եւ վատ առումներով:

– Շատ պատասխանատու հարց է, որը պահանջում է շատ պատասխանատու պատասխան: Ես հիմնական առումով կիսում եմ Միքայել սրբազանի գաղափարները, այդուհանդերձ, ունեմ մտածումներ, որոնք կապված են մեր գոյաբանության եւ կյանքում այն կիրառելու հետ: Միշտ ասել եմ, որ պատկերացումներն ու ըմբռնումները հիմնված են մեր հայրերի բնորոշումների վրա: Նրանք են ստեղծել մեր հայեցակարգերը, մտածողությունը: 5-րդ դարից մինչ այսօր շատ բան չի փոխվել: Խորենացի ընթերցելով՝ դա ենք հասկանում, եւ եթե այնտեղ ժամանակի մասին գրված չլիներ, ապա կարող էինք կարծել, թե այն մեր ժամանակների մասին է գրված: Մենք գոյաբանորեն, որպես ազգ, հիմնված ենք մեր հայրերի ճանաչողության վրա:

Ամբողջական տեքստ