«Ինստիգեյթ»-ը համագործակցում է Մխիթարյան Միաբանության հետ

  • 04/11/2023

past.am

2023թ հոկտեմբերի 19-ից 22-ը Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում տեղի ունեցավ սուրբ Ներսես Շնորհալու հիշատակին և վանականությանը նվիրված գիտաժողովը և «Հավատով Խոստովանիմ» աղոթագրքի բազմալեզու հրատարակության շնորհանդեսը։

Գիտաժողովին մասնակցում էին Մխիթարյան Հայրեր Հ. Մեսրոպ վրդ. Սիւլահեանը, Հ. Վահան վրդ. Օհանեանը, Հ. Սերոբ վրդ. Չամուրլեանը, Հ. Համազասպ վրդ. Քէշիշեանը, Հ. Գէորգ վրդ. Սարգիսեանը, դասախաւսներ Զարուհի Պողոսյանը, Մարքս Պայսը, Վահագն Պողոսյանը, Արուսյակ Թամրազյանը, Աննա Սիրինյանը, Վահե Թորոսյանը, Ռուբեն Մելիքյանը, Սարգիս Մելքոնյանը, Հայր սրկ. Յություճյանը, Ազատ Բոզոյանը, Ժիրայր Տետեյանը, Ալպերտո Փերաթոները և Հ. Ռիքքարտո Փանէն։

Գիտաժողովի ընթացքում «Ինստիգեյթ»-ի համահինադիր Վահագն Պողոսյանն իր զեկույցում ներկայացրեց Մխիթարյան Միաբանության նորաստեղծ առցանց տեղեկատվական հարթակը և հավելվածը, ինչպես նաև «Գիտական Հետազոտությունների Զարգացման Կենտրոն» հիմնադրամի առաքելությունը և ծրագրերը։ Շուրջ մեկ ու կես դար տևած դադարից հետո երրորդ անգամ պաշտոնական զեկույց կատարվեց հայոց ոսկեղինիկ դասական լեզվով՝ գրաբարով։ Առաջինը ներկայացրել էր Գրականության Ինստիտուտի ավագ գիտաշխատող Լուսինե Ավետիսյանը 2017 թվականին՝ Մխիթարյան Միաբանության 300-ամյակին նվիրված գիտաժողովում։

Ամբողջական տեքստ