Խաժակ արք. Պարսամյանը Պոսլի հայոց պատրիարքարանին կոչ է անում զերծ մնալ «Քաջ Նազարությունից»

  • 07/10/2017
  • Տիգրան Վահանե

hraparak.am

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը պոլսահայ «Ժամանակ» պարբերականի հետ ունեցած զրույցի ընթացքում որոշակի դիրքորոշում է հայտնել Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում վերջին շրջանում ի հայտ եկած խնդիրների հանդեպ, գնահատական տալով նաեւ ողջ գործընթացին: Մասնավորապես, նա նշել է, որ պատրիարքական ընտրությունների ներկա ընթացքը ընդհանուր առմամբ սխալ հունով է ընթանում, քանի որ գործընթացի յուրաքանչյուր քայլ պետք է համաձայնեցվի պետության, հետ եւ այսպես ասած ինքնագլուխ, պետության հետ չհամաձայնեցված որոշումների կայացումը եւ դրանց կյանքի կոչման քայլերի ձեռնարկումը ոչ մի տեղ չտանող փակուղային ճանապարհ է:

Ամբողջական տեքստ