Կառավարության կեցվածքը, իրավապահների պահվածքը մտահոգիչ է. մտավորականների հայտարարությունը

  • 26/07/2018

armtimes.com

Լրագրողներ, խմբագիրներ, պատգամավորներ, կուսակցապետեր, ՀԿ ներկայացուցիչներ, մանկավարժներ, գրողներ, հասարակական-քաղաքական գործիչներեւ 88 այլ մասնագետներ ստորագրել են համատեղ հայտարարության տակ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ու կառավարության, իրավապների գործողությունների մասին: Հայտարարության մեջ ասվում է.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Խիստ մտահոգիչ ենք համարում և դատապարտում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության կողմից 2018 թ. հունիսի 6-ից ի վեր իրականացվող գործողությունները, որոնք օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ և հակաօրինական բնույթ են ստանում։ Հայաստանում նոր քաղաքական, սոցիալական ու մշակութային իրականություն ստեղծելու կառավարության փորձերը խեղվում են սիրո ու հանդուրժողականության կոչերի ներքո ազգային ինքնության ակունքները խարխլող այս նախաձեռնության կողմից։

Ամբողջական տեքստ