Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը գրում է.
«Դժվար է պատկերացնել, թե ինչ կապ ունի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին հարցումը «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի հետ, բայց որ այն իրականացնող «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպությունն ակնհայտորեն թիրախավորել է Եկեղեցին՝ ակնհայտ է։
Արևմտյան որոշակի ֆոնդերից սնվող կառույցը կա՛մ պատկերացում չունի Եկեղեցու և նրա գործունեության մասին, կա՛մ էլ «հետազոտություն» անողներն ունեն աշխարհընկալման խնդիր՝ իրենց վերագրումների մեջ դիտարկելով Եկեղեցին պետական հաստատությունների շարքում, որտեղ կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր։