Կրոնական առաջնորդները՝ հանուն Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ էսկալացիայի թուլացման․ ներկայացնում է Regnum-ը

  • 02/10/2020

hraparak.am

Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ Բ․ Մաշալյանը այցելել է Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ին։ Orthodox Times-ը գրում է, որ ուշագրավ է այն, որ այցը կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտության սրացման փուլում, որը ծանր իրավիճակ կարելի է որակել նաեւ պոլսահայ համայնքի համար։ Թե ինչ են խոսել երկու կրոնական առաջնորդները, դժվար է ասել, սակայն պարբերականը նկատում է, որ կռահելը դժվար չէ։ Թուրքահայ համայնքի համար հիմա դյուրին ժամանակներ չեն։ Օրեր առաջ մի խումբ թուրքեր եւ ադրբեջանցիներ բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլի Գումգափու թաղամասում, որտեղ գտնվում է Հայոց պատրիարքարանը։ Մի շարք թուրքական պարբերականներ այն համարել են «սադրիչ»։ Cumhuriet-ի հետ զրույցում գնդապետ Մուսթաֆա Օնսելը ասել է․ «Եթե մենք փորձենք բռնություն գործադրել մեր հայազգի եւ ազգությամբ հույն քաղաքացիների հանդեպ, դա ցույց կտա, որ մենք դադարել ենք լինել ազգ»։ Սակայն Arab News-ն էլ գրում է, որ Ղարաբաղյան ներկայիս սրացումը ուղղակիորեն հետեւանքներ է ունենում Թուրքիայի ազգությամբ հայ քաղաքացիների վրա եւ մեջբերում ազգությամբ հայ, թուրքական պառլամենտի պատգամավոր Կարո Փայլանին, ով քննադատում է Անկարայի Ղարաբաղյան քաղաքականությունը։ Փայլանը մասնավորապես ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը հարուցում է ազգայնականության եւ ռասիզմի աճ, որը ներկայումս Թուրքիայի հայերի համար իրական վտանգ է։ Սակայն սա հիմնական խնդիրը չէ, որ առկա է թուրքական իշխանությունների համար։

Ամբողջական տեքստ