Մոսկվայի և Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի երկրորդ կարգի շքանշանով: Ինչպես փոխանցում է Interfax գործակալությունը, արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարում:
Շքանշանը հանձնվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն օգնելու և Աստրախան քաղաքը բարեկարգելու համար։