lragir.am (14.08.2017)
Ինչպիսի՞ կրոնական կամ դավանական ուղղություններ կան Հայաստանում, արդյոք կրոնական բազմազանությունը մեր երկրում խիստ մեծ է: Այս հարցերը հաճախակի են շոշափվում հանրային դիսկուրսում, սակայն միշտ չէ, որ օբյեկտիվ և մատչելի տեղեկություն է տրվում դրանց վերաբերյալ։
Հայաստանի կրոնական խճանկարն ընկալելու համար անհրաժեշտ է ներկայացնել որոշ թվային տվյալներ։ 2017 թ. դրությամբ մեր երկրում գործում է 67 գրանցված կրոնական կազմակերպություն, սակայն, դա չի նշանակում, թե Հայաստանում ներկա են 67 կրոնական ուղղություններ։ Իրականում կրոնական և ներկրոնական տարբեր հոսանքների քանակը տատանվում է 1 տասնյակի շրջանակում, ընդ որում դրանց մի մասի հետևորդները մեծաթիվ չեն։