nyut.am (8.07.2017)
Մեր հյուրն է «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքի հեղինակ Աշոտ Հունանյանը
– Պարոն Հունանյան, շատերն ասում են, որ մեր ժողովրդի պատմության ոսկե դարն ավարտվեց այն ժամանակ, երբ ընդունեցինք քրիստոնեությունը: Որովհետև մեր եկեղեցին քարոզեց խոնարհություն, ասաց` մի այտիդ հարվածում են, դեմ արա մյուսը: Այս ամենը մեզ թուլացրեց, այլևս դարձանք անկարող մեր հողը և ինքներս մեզ պաշտպանելու: Ինչպե՞ս եք նայում այս հարցերին:
– Դա բացարձակ կեղծիք է: Չի կարելի տուրք տալ նման կարծիքներին:
Գիտեմ, ինձ մոտ ևս խոսել են այդ մասին, վիճաբանությունների մեջ եմ անգամ ներքաշվել: Սա տարածված թյուրիմացություն է մեր մտածելակերպի մեջ:
Նայենք մեր շուրջը. հեթանոսները` եվրոպացիները կամ Ռուսաստանը, նաև սլավոնական մյուս երկրները ընդունեցին քրիստոնեություն: Ի՞նչ է, բոլորը տուժեցին ու կորուստնե՞ր կրեցին: Տեսեք, թե Ռուսաստանը որտեղից ուր հասավ: