Հայ Առաքելական եկեղեցին, Կրեմլը և աշխարհաքաղաքականությունը

  • 16/07/2018
  • Տիգրան Վահանե

hraparak.am

Դեռեւս 2001-ի սեպտեմբեր 11-ին պարզ դարձավ, որ որքան էլ ասենք, որ աշխարհը գնում է դեպի սեկուլյարիզացում եւ գլոբալացում, այնուհանդերձ, քաղաքականության մեջ իր ուրույն տեղն ունի կրոնը եւ պետությունների կյանքում, թեկուզ եւ չխոստովանված, չհանրայնացված, սակայն կրոնական դոմինանտ խմբեին ներկայացնող կառույցները կարեւոր ներկայություն ունեն։ Սա պարզ ճշմարտություն է, որի մասին գուցե եւ շատ չի խոսվում, բայց բոլորն էլ գիտեն, բոլորն են գիտակցում եւ հասկանում են դա եւ բոլորն էլ այս իրողությունների հետ հաշվի են նստում։

Նույնիսկ երբ պետական արարողակարգերն ենք ուսումնասիրում, այս իրողությունների ամրագրման արձագանքներին հանդիպում ենք։ ԱՄՆ նախագահների երդմնակալության արարողությանն օրինակ կրոնական բաղադրիչը կարեւոր մաս է կազմում ընդհանուր շղթայի մեջ։ Ամերիկայի նման երկրում, որտեղ կարեւորը Սահմանադրությունն ու հարկերն են եւ քրեական հանցանք չգործելը, իսկ մյուս հարցերում կարելի է իրավական կարգավորումների ուղիներ գտնել, եթե այս իրավիճակն է, ապա որքան առավել այս իրողություններն առկա են անցումային երկրներում, որտեղ ժողովրդավարությունը դեռեւս չունի այն կայացած ինստիտուտները, ինչպես Արեւմուտքում, որտեղ հասարակությունները դեռեւս այն իրավական, հանրային կացութաձեւային եւ այլ գիտակցությանը չեն, որքան Արեւմտյան աշխարհում, եթե չասենք, որ անցումային երկրները փորձում են այսօր սեփական մենթալիտետային առանձնահատկությունների եւ ընդհանուր դեմոկրատական արժեքների համադրմամբ սեփական մոդելներ գտնել։ Հայաստանը, որպես պետություն լիովին տեղավորվում է անցումային երկրների շարքում։

Ամբողջական տեքստ