Հանրային հեռուստաընկերությունը կրճատել է Սուրբծննդյան համերգի հաղորդավարի խոսքի՝ Վեհափառին երախտագիտություն հայտնելու հատվածը․ Տեր Ասողիկ

  • 08/01/2023

iravunk.com

Հունվար 6-ի երեկոյան, Արամ Խաչատրյան համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, երկրորդ անգամը լինելով, տեղի ունեցավ տոնական մեծ համերգ՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոնին:

Համերգը նկարահանվեց և հեռասփռվեց Հանրային հեռուստաընկերությամբ: Սակայն…
Համերգի ձայնագրության մեջ կրճատված էր հաղորդավարի խոսքը, որը նաև երախտիքի խոսք էր՝ ուղղված այն երախտավորներին, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց նախագիծը:
Ցավալի է, բայց, մանավանդ, անընդունելի ու դատապարտելի նման մոտեցումը, որ դրսևորեցին Հանրային հեռուստաընկերության պատկան անձերը: Արդ, այստեղ ենք հրապարակում դահլիճում հնչած, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերում փոքրոգությամբ կտրված հատվածը.

Ամբողջական տեքստ