Ձեզ օրենքի սահմաններում կպահեք․ Բագրատ սրբազանի պատասխանը իրավապահ համակարգին

  • 09/05/2024

sputniknews.ru

Տավուշի թեմի առաջնորդի խոսքով՝ իրենք գնում են Հանրապետության հրապարակ, որովհետև պատասխան ունեն ստանալու։

Որևէ բռնություն, ապօրինի քայլ, հրահրում իրավապահ համակարգի կողմից անհանդուրժելի է լինելու։ Երևանի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով իրավապահ համակարգի` առավոտվանից տարածվող հայտարարություններին։

«Ձեզ օրենքի սահմաններում կպահեք։ Որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ ժողովրդի նկատմամբ։ Ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում, ինչպես որ դեռ Կիրանցում եմ ասել այն գիշերվա սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի պատճառով. մենք կանգնելու ենք ձեր դիմաց, էս ժողովուրդն անտեր չի, սարսափեցրել եք, անզորության զգացում եք փոխանցել, հիմա ոտքի է կանգնել, իր իրավունքներն է պահանջում, իր արժանապատվությունն է պահանջում և ձեզ համար է պահանջում, հարգելի իրավապահներ»,- ասաց սրբազանը։

Ամբողջական տեքստ