Մենք խաղաղության ջատագով ժողովուրդ ենք, բայց մեկընդմիշտ մերժել ենք մեր ազատության և ինքնության դեմ սանձազերծվող ոտնձգությունները

  • 17/07/2020

iravunk.com

Հուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ուր նախագահեց Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։

Եկեղեցու կարգից հետո Վեհափառ Հայրապետն իր վշտակցության խոսքն ուղղեց արարողությանը մասնակից ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, զոհված սպայի սգակիր ընտանիքին, հարազատներին և ողջ մեր ժողովրդին։

Ամբողջական տեքստ