«Մտահոգություն չունենք». Մայր Աթոռի դիվանապետը՝ ԱԱԾ-ի հնարավոր ստուգումների մասին

  • 10/07/2018

news.am

Եթե Ազգային անվտանգության ծառայությունը որոշում կայացնի ստուգումներ իրականացնել եկեղեցում, մենք որեւէ խոչընդոտ, արգելք չենք տեսնում: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Սակայն, ես կարծում եմ՝ ցանկացած գործողությունը պետք է հիմնավորված լինի եւ ունենա իր հիմքերը: Մենք որեւէ մտահոգություն, մտավախություն չունենք»,- ասաց Մայր Աթոռի դիվանապետը:

Ամբողջական տեքստ