ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ լուսանկար է հրապարակել Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Սա պատմական լուսանկար է: Ինչու՞: Որովհետև սա հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է»,- լուսանկարին կից գրել է նա: