Նիկոլ Փաշինյանի նախազգուշացումը՝ կաթողիկոսին. մի նամակի պատմություն

  • 06/10/2019

tert.am

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայցել է մարդկանց օգնությունը՝ գտնելու «Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում». անձը փնտրվում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանի կողմից:

Հայ բարձրաստիճան եկեղեցականի նմանօրինակ խնդրանքի պատճառ, պարզվում է, դարձել է նրան ուղղված մի նամակ, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ պարոն Աջսպահյան. հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` կազմակերպությունը պարտավոր է նույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ, (այսուհետ Լիազոր մարմին), պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթերը: Հաշվի առնելով վերոգրյալը և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում «Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմ» հկ վերաբերյալ փաստաթղթերի բացակայությունը, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ՊԵԿ ներկայացնել վերոնշյալ կազմակերպության կանոնադրությունը»:

Ամբողջական տեքստ