Պատահական չէ, որ Արցախի նկատմամբ թշնամու սադրիչ հարձակումը տեղի ունեցավ Վարագա Սուրբ խաչի տոնի կիրակի օրը. Հաղթելու ենք. Տեր Սմբատ քահանա Սարգսյան

  • 30/09/2020

pastinfo.am

«Այս ընթացքում մենք Աստծո օգնությունը նշանակալիորեն ունենք, մանավանդ Վարագա Սուրբ խաչի զորությունը։ Պատահական չէ, որ Արցախի նկատմամբ թշնամու հրահրած հերթական սադրիչ հարձակումը տեղի ունեցավ հենց Վարագա Սուրբ խաչի տոնի կիրակի օրը։ Սա մեկ անգամ ևս նշան է այն մասին, որ այս պայքարը Աստծով առաջնորդվող գոյության համար մղվող արդար գոյապայքար է,- ասում է Տեր Սմբատ քահանա Սարգսյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում,- Վարագա Սուրբ Խաչի հայտնությունը պատմական իրողություն է, որ տեղի է ունեցել 653 թվականին արաբական արշավանքների սկսման պահին, երբ հայ ժողովուրդը հսկայական նեղության մեջ ընկավ, սակայն Աստված Վարագա լեռան վրա նշան տվեց՝ Վարագա Սուրբ Խաչի հայտնությամբ, որին հավատալով, հայ ժողովուրդը հաղթահարեց նեղությունն ու փրկվեց արաբական ծանր լծից ու արշավանքներից։

Ամբողջական տեքստ