hraparak.am
Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու հանդեպ պարզ է ու հստակ. թերեւս միայն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը, ներառյալ այլ ՔՊ-ականներ, այցելեցին Սուրբ Էջմիածին` մայր տաճարի վերաօծմանը, սակայն մինչեւ պատարագի ավարտը չմնացին եւ հաղորդության պահին դուրս եկան եկեղեցուց, բավական է՝ հասկանալու համար, որ մարդիկ չունեն ո՛չ հավատ, ո՛չ էլ տարրական հարգանք Հայ առաքելական եկեղեցու հանդեպ: Բայց փոխարենը Նիկոլ Փաշինյանն իր կնոջ հետ այցելում է Վատիկան` Հռոմի պապից օրհնություն են ստանում եւ հպարտորեն գրում են այդ մասին սոցցանցերում: Կարելի է կարծել, որ նրանք ոչ թե Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են, այլ՝ կաթոլիկ եկեղեցու:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ զարմանալի ոչինչ չկա այստեղ, դա հայերին բնորոշ վարքագիծ է։ «Հայի պարագայում դա բավականին տարածված երեւույթ է: