Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում «Ցորի» զորամասի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողությունն է

  • 02/12/2021

news.am

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունենում Ցորի Դ-20 դիվիզոնի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողությունը։

Զինծառայողների անուններն են՝ Ազատյան Դավիթ Լեւոնի, Անտոնյան Հայկ Հովհաննեսի, Դանիելյան Կարեն Բորիկի, Միքայելյան Արտակ Ջիվանի, Օհանյան Նարեկ Արմենի, Պապյան Վահե Արթուրի, Պապիկյան Հայկ Մհերի, Պողոսյան Ռուբեն Արսենի, Պողոսյան Սամվել Ստեփանի։

Եկեղեցու բակում Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով զինծառայողները հետմահու պարգևատրվեցին «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով։

Շուրջ մեկ տարի եւ երեք ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները գտնվել են նոյեմբեր ամսին։

Ամբողջական տեքստ