news.am
Մենք ոչ մի թիչ հող հանձնելու չունեինք եւ չունենք, ուրիշ բան, որ հանձնել ենք, բայց դա չի նշանակում, որ ճիշտ ենք արել, որ անխուսափելի էր հանձնելը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան:
«Մեծագույս ստորություն ու քստմնելի արարք է դա: 2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր ինչ տարածք, որ հանձնվել է, դա ստորություն է հայ ժողովրդի նկատմամբ: Տավուշ կլինի, Սյունիք կլինի, Արցախ կլինի, որեւէ թիզ հող զիջել թշնամուն ինձ համար անընդունելի է: