Սփյուռքը կարող է լավ լոբբինգ անել, իր ներդրումներով զորացնել Արցախը. Պարգև սրբազան

  • 18/09/2017

panorama.am

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վիճակը համեմատաբար նորմալ է: Այսօր մեկնարկած «Հայաստան-Սփյուռք 2017» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը:

Անդրադառնալով Թալիշում առկա իրավիճակին՝ նշեց, որ շենեքեր են կառուցվում և աստիճանաբար սպասում են տեղի բնակչության վերադարձին:

Հոգևոր առաջնորդի նաև ընդգծեց՝ Սփյուռքը կարող է մեծ դերակատարություն ունենալ Արցախյան խնդրի կարգավորման հարցում, հայ համայնքները կարող են շատ ակտիվ աշխատել հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում:

Ամբողջական տեքստ