hraparak.am
Հիմա բոլորը նույն բանն են մտածում՝ ի՞նչ կարող է անել Բագրատ Սրբազանը կամ ժողովուրդը։ Ոստիկանական բազմաթիվ ուժերով կճնշեն ու կհանձնեն հերթական թիրախը։ Բայց բոլորիդ մտքումդ էլ նույն համոզմունքն է՝ Տավուշից հետո Նիկոլ- Ալիև զույգը կանցնեն Հայաստանի մյուս հատվածներին։ Այսօր տավուշյան շարժումը, չպետք է դիտարկել որպես ոստիկանության, Փաշինյանի իշխանության ուժերի դեմ պայքարող գործիք։ Գյուղացին կանգնել՝ իր տունը, հողն է պահում։ Պետական լծակների գործադրմամբ իշխանությունը նրանց ճնշում, ճնշելու է։
Արդեն տեղեկանում ենք, որ ոստիկանական ուժերը փակել են Կիրանցի ճանապարհը և թույլ չեն տալիս, որ բնակիչները իրենց տուն գնան։ Ոստիկանները երեսուն հոգու բերման են ենթարկել, նրանց մեջ են նաև անչափահաս երեխաներ։ Բերման ենթարկվածներից շատերը բռնության, դաժան ծեծի են ենթարկվել, ունեն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այդքանով հանդերձ համոզված ասում եմ, որ տավուշյան շարժումը հաղթելու է։ Ինչու՞ եմ այդպես մտածում։ Իշխանության նման անհոգի, բիրտ, բռնի քայլերը Փաշինյանի կողմից պառակտած ու հուսահատված ժողովրդին միավորելու է։ Տավուշյան ցավը անօգուտ ցավ չէ, այն միավորելու, ուժեղացնելու է մարդկանց։