Իհարկե, ակնհայտ է, ինչպես մի շարք հարցերում, այնպես էլ Արցախի հարցում հանրության մի ստվար մասի, Մայր Աթոռի ու իշխանությունների միջև կա մոտեցումների տարբերություն։ Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Ինձ համար զարմանալի է այն ահռելի վիհը, որ կա իշխանությունների դիրքորոշման փոփոխությունների միջև, երբ մինչև 2020թ. «Արցախը Հայաստան էր, և վերջ», իսկ դրանից հետո՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ»։ Դժվարանում եմ արժանահավատ համարել Արցախի հարցում իշխանությունների բերած փաստարկները, որովհետև իշխանությունն ազնիվ չէ։ Չկան ռացիոնալ բացատրություններ, որ մենք զգանք՝ իշխանության որդեգրած գիծն Արցախի հարցում արդարացված է»,- ասաց նա։