Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ. Les Nouvelles d’Arménie

  • 03/06/2024

hraparak.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն այս ուրբաթ հայտարարեց Հայ առաքելական եկեղեցու վրա նոր հարկեր սահմանելու մտադրության մասին, քանի որ Երևանում շարունակվում են հակակառավարական ցույցերը՝ բարձրաստիճան հոգևորականի գլխավորությամբ։ Այս մասին հերթական հոդվածում գրել է Les Nouvelles d’Arménie-ին:

Եկեղեցին պաշտոնապես իր աջակցությունն է հայտնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա համախոհներին, որոնք Երևանում երթի ժամանակ պահանջել են Փաշինյանի հրաժարականը Ադրբեջանին տարածքային վիճելի զիջումների պատճառով։ Փաշինյանի քաղաքական դաշնակիցները Բագրատ սրբազանին մեղադրում են քաղաքականությանը միջամտելու մեջ։ Նրանցից մեկը՝ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, մայիսի 21-ին ասել է, որ եկեղեցին պետք է հարկվի, ինչպես հայկական բիզնեսը։ Ինքը Փաշինյանը չբացառեց, որ նման միջոցառումներ կարող են ձեռնարկվել մոտ ապագայում:

Եկեղեցին ներկայումս վճարում է եկամտահարկ և մաքսատուրք իր ներմուծած ապրանքների և հումքի համար: Այն ազատված է գույքահարկից։ Հայաստանի խորհրդարանի ֆինանսների և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ասաց, որ ինքը և իր իշխանական գործընկերները ցանկանում են վերացնել այդ բացառությունը.

«Այս պահին մենք ուսումնասիրում ենք Եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր: Խոսքը վանքերի մասին չէ, այլ առևտրային, հասարակական տարածքների, տարբեր արտադրական տարածքների, տների: Սրանք ուսումնասիրվում են, և կգա ժամանակ, որ նախաձեռնությունը կունենա իր տրամաբանական ելքը, և կունենանք նախագիծ: Խնդրում եմ՝ երբ խոսում եք հարկվել-չհարկվելու մասին, առանձին հարկատեսակների մասին խոսել»:

Ամբողջական տեքստ